Թուրքական բանակը մի քանի հարվածներ Է հասցրել, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել Է ութ մարդ եւ 17-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RUDAW քրդական գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության ներկայացուցիչների:

«Ութ մարդ Է սպանվել թուրքական գնդակոծության հետեւանքով, եւս 17-ը վերքեր են ստացել եւ տեղափոխվել Նեյնավայի Քայյարա քաղաքի հիվանդանոց»,-գրում Է գործակալությունը:

Նրա տվյալներով՝ լույս փետրվարի 2-ի գիշերը Մահմուրը եւ նրա մերձակայքը Թուրքիայի ուժայինների կողմից, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, գնդակոծվել Է վեց անգամ:

Քրդական դեմոկրատական կուսակցության տեղի բաժանմունքի ներկայացուցիչ Աբդալլահ Թահերը գործակալությանը հայտնել Է, որ զոհվածների թվում կան զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Մահմուր քաղաքը, որը վերահսկվում Է քրդական «Փեշմերգ»-ի կողմից, գտնվում Է քրդական ինքնավարության Էրբիլ մայրաքաղաքից դեպի հարավ:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ երկրի ռազմաօդային ուժերը քուրդ զինյալների դեմ օդային գործողություն են անցկացրել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել Է 1984 թվականին եւ վերսկսվել 2015 թվականին: Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի ռազակայանները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային ու ցամաքային գործողություններ են անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն