Վարչապետը աշխատավայրում ալկոհոլի օգտագործման համար ներողություն է խնդրել, բայց հրաժարական չի տա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մասնակցել է մի շարք երեկույթների, որոնցում տեղ են գտել հակահամավարակային կանոնների մի շարք խախտումներ։ Վերջնական վճիռ կայացնելու համար բրիտանական կառավարությունը անցկացրել է հետաքննություն։
Արդյունքում պարզվել է, որ այդ հավաքույթները ոչ միայն կորոնավիրուսային սահմանափակումներն են խախտել, այլ նաեւ էթիկական կանոնները։ Մասնավորապես, հավաքույթների ժամանակ օգտագործվել է ալկոհոլ, ինչը անթույլատրելի է, քանի որ աշխատանքային վայրում ալկոհոլի օգտագործումը արգելված է։ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել «գինեխմության ուրբաթների» համար, սակայն հրաժարվել է հեռանալ վարչապետի պաշտոնից։
Hraparak.am



















