ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 26-ին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն