COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 381 722 919: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5  688 006-ի: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 75 350 359 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 890 770-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 41 630 885-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 497 975 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 25 634 781 հիվանդացած, նրանցից մահացել է 628 356 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 732,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2736, Հնդկաստանում՝ 355, Բրազիլիայում՝ 2922 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն