ԱՄՆ համախառն պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը, հասնելով՝ 30,012 տրիլիոն դոլարի սահմանին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ 

New York Times ամերիկյան հեղինակավոր պարբերականն էլ գրում է, որ այս ռեկորդային ցուցանիշին նախատեսվում էր հասնել մի քանի տարի հետո միայն, սակայն ենթադրված ժամկետից շուտ են հասել, քանի որ պանդեմիայի դեմ պայքարում իրականացվել են ահռելի ծախսեր։ Այսպես, գործազրկության նպաստների վճարման, փորձ բիզնեսի քաջալերման համար նախատեսված վճարների վրա ծախսվել է 5 տրիլիոն դոլար։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն