Բայդենը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ հավելյալ զորքերի ուղարկումը Եվրոպա. տեղակայումը նախատեսվում է «առաջիկա օրերին». CNN
ԱՄՆ նախագահ Բայդենը պաշտոնապես հաստատել է ամերիկյան հավելյալ զորքերի տեղակայումն արևելյան Եերոպայում, և Պենտագոնը պատրաստվում է շուտով հայտարարել այդ մասին:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, նախատեսվումէ զորքերն արևելյան Եվրոպա ուղարկել «առաջիկա օրերին»: Զորքերի տեղակայումը ցուցադրումն է ՆԱՏՕ-ի կողմից իր դաշնակից երկրներին աջակցության, որոնք Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական քայլերից սպառնալիք զգում:
Ակնկալվում է, որ 2000 ամերիկացի զինվորական կուղարկվի Լեհաստան, և հավելյալ մի քանի հազարը կտեղակայվի ՆԱՏՕ-ի հարավարևելյան երկրներ, այդ թվում՝ Ռումինիա:
Tert.am



















