Ժողովրդական խոսքն ասում է.

Անվճար պանիրը կարող ես գտնել բացառապես թակարդում։ Այսօր բազմաթիվ «քցված» օրինապաշտ քաղաքացիների եմ ընդունել, ովքեր իրենց տարիների ձեռք բերածը մի ակնթարթում կորցրել են։

Հարկավոր է իմանալ.

Յուրաքանչյուր ապրանք, ծառայություն իր գինն ունի։ Երբ ձեզ ապրանք են առաջարկում, օրինակ, մեքենա, անշարժ գույք, զարդեղեն ինքնարժեքից կամ շուկայական գնից մի քանի անգամ էժան, մի գնացեք գործարքի, այն իր մեջ ոչ միայն ռիսկ է պարունակում եղածդ կորցնելու, այլ նաև կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ։ Հիշեք ժողովրդական հայտնի խոսքը՝ թանկից էժանը չկա։

Հ.Գ. Ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանքներից կամ անորակ ծառայություններից օգտվեմ։ Հենրի Ֆորդ

Լևոն Բաղդասարյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն