Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության նախագահ Ջեֆ Ցուկերը հայտարարել է պաշտոնը լքելու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը:

Որպես հեռանալու պատճառ նա տեղեկացրել է, որ ժամանակին ղեկավարությանը չի հայտնել գործընկերուհու հետ իր հարաբերությունների մասին:

Թեպետ նա չի հստակեցրել, թե ով է այդ գործընկերը, սակայն CNN-ը հայտնում է, որ խոսքը նրա՝ ավելի քան 20 տարվա հավատարիմ գործընկերոջ՝ Էլիսոն Գոլաստի մասին է:

Նրանք 1998 թվականին միասին սկսել են աշխատել NBC-ում: Երբ 2013 թվականին Ցուկերը տեղափոխվեց CNN, Գոլաստը նրա ընդունած առաջին աշխատակիցներից էր: Վերջինս ներկայում զբաղեցնում է հեռուստաընկերության գործադիր փոխնախագահի ու մարկետինգի ղեկավարի պաշտոնը:

Գոլաստը, ով շարունակելու է մնալ հեռուստաընկերությունում, ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով. «Ես և Ջեֆը մոտ ընկերներ ու պրոֆեսիոնալ գործընկերներ ենք ավելի քան 20 տարի: Կորոնավիրուսի ընթացքում մեր հարաբերություններն այլ տեսք ստացան: Ցավում եմ, որ ճիշտ ժամանակին չենք խոսել դրա մասին: Հպարտ եմ CNN-ում անցկացրած իմ ժամանակով և ակնկալում եմ շարունակել այն կարևոր աշխատանքը, որն անում ենք ամեն օր»:

CNN-ը հայտնել է, որ Ցուկերի հրաժարականն իսկական շոկային ալիք է բարձրացրել հեռուստաընկերությունում և հեռուստատեսային շուկայում:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն