Երկիրը գլորվում է «գրողի ծոցը»․ նախկին նախագահ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նախագահ Բայդենի օրոք Միացյալ Նահանգները «գլորվում է գրողի ծոցը»։ «Մենք ունենք մեծ երկիր, որը գլորվում է գրողի ծոցը։ Եւ այն գլորվում է գրողի ծոցը չափազանց արագ։ Ես մեծ աշխատանք եմ կատարել նախագահության շրջանում, ավելի շատ աշխատանք եմ արել, քան նախագահների մեծ մասը վերջին երեսուն տարիներին»,- Newsmax-ի հետ հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփը։
Նա նաեւ ասել է, որ անցյալ տարի Բայդենը երկրին մեծ վնաս է հասցրել։ «Դուք կարող եք հանրագումարի բերել հինգ նախագահների արածն ու չարածը եւ նրանք այնքան մեծ վնաս չեն հասցրել Ամերիկային, որքան այդ մարդը (Բայդենը) անցյալ տարի։ Նայեք ամեն ինչին՝ տնտեսությանը, սղաճին, կորոնավիրուսին, Աֆղանստանի ռազմական խայտառակությանը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։
Hraparak.am



















