Ուկրաինան կողմ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրին՝ ուղղված Ռուսաստանի հետ կապված իրավիճակի ապաէսկալացմանը. El Pais
Ուկրաինայի իշխանությունները հաստատում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագիրն՝ ուղղված Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության նվազմանը: Այս մասին գրում է իսպանական El Pais-ը, որն ավելի վաղ հրապարակել էր Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանը ՌԴ անվտանգության երաշխիքների հարցով:
Պարբերականի վարկածով՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարարել է, որ երկրի կառավարությունը դեմ չէ Ռուսաստանի հարցումների ուղարկված պատասխանին: «Եթե այդ առաջարկն ընդունվի փոխադարձ հիմքով, դա կնշանակի, որ Ռուսաստանը պետք է հեռանա»,- նշել է ուկրաիանացի նախարարը՝ հավելելով, որ այդ պատասխաններն ենթադրում են զինաթափման ծրագիր և Ուկրաինայում ամերիկյան զորքերի տեղակայման բացառում:
«Արևմուտքի ձախողումն Ուկրաինայում որպես ազդակ կծառայի աշխարհին, որ Արևմուտքն ի վիճակի չէ պաշտպանել իր հիմնարար սկզբունքները և հետևաբար ի վիճակի չէ պաշտպանել ինքն իրեն»,- հայտարարել է Կուլեբան:
Tert.am



















