Նախագահը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է Հայաստանի սահմանային իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 25–ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:
նախագահ Սարգսյանն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ կատարվող ոտնձգություններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի խնդրին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: