ՀՀ–ում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա և կարևոր է, որ ոչ թե Հայաստանում է դա արձանագրվում, այլ միջազգային հանրությունն է արձանագրում։ Այսօր կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ԵԽԽՎ-ում ընդունվել է նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների էական առաջընթաց։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՏԻՄ ընտրություններում հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց այն համայնքների ֆինանսավորումը, որն իրականացնում է կառավարությունը և թե որքան է կազմում այդ ծրագրերում կառավարության ֆինանսավորումը։ Նրա թվարկելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Որ տենց շարունակեք, ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու, որովհետև որ համայքններին որքան ավելի շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում, իզուր եք բարձրաձայնում»։

Գնել Սանոսյանն ասաց. «Անկախ թե որ ուժի ներկայացուցիչն է համայնքի ղեկավարը, բոլորը մեր բնակիչներն են, բոլորի խնդիրները մերն են և քաղաքական հարց չենք դրել համայնքի խնդիրները լուծելիս»։

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց․ «Կատակը մի կողմ, բայց մեր կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավարները բողոքում են, որ մենք իրենց ավելի վատ աչքով ենք նայում»,-ասաց նա և նշեց, որ այստեղ կողմնապահություն չկա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն