Նիգերիայի ափերի մոտ պայթյուն է որոտացել նավթարդյունահանող նավի վրա
Նիգերիայի ափերի մոտ հրդեհ եւ պայթյուն Է տեղի ունեցել Trinity Spiri նավթարդյունահանող նավի վրա, որը պատկանում է Shebah E&P նիգերական ընկերությանը: Այդ մասին հաղորդել է Daily Trust թերթը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հաղորդում ենք տխուր միջադեպի մասին՝ հրդեհի, որը ճարակել է մեր Trinity Spirit նավթարդյունահանող օբյեկտը. այն գտնվում է Ուկպոկիտի թերմինալի մոտ: Հրդեհը բռնկել Է պայթյունից հետո, որը տեղի Է ունեցել փետրվարի 2-ի վաղ առավտյան: Կատարվում Է պայթյունի պատճառների հետաքննություն… Ներկայում զոհվածների մասին չի հաղորդվում, բայց հաստատում ենք, որ նավի վրա միջադեպից առաջ եղել է 10 մարդ»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Daily Trust-ը:
Bloomberg գործակալության տվյալներով՝ նավը կարող է տեղափոխել շուրջ երկու միլիոն բարել նավթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Tert.am