Թուրքիան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ուկրաինայի հետ նաեւ հետագայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։ 

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, չի ճանաչում Ղրիմի բռնակցումը եւ հանդես է գալիս Դոնբասի խաղաղ կարգավորման օգտին, համահունչ՝ միջազգային իրավունքի նորմերի։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը։ Հիշեցնենք նաեւ, որ այսօր Ուկրաինա է մեկնելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն