Կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը
Փետրվարի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը: Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Առաջարկվող կարգավորումը վերաբերվում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի խոսքով խորհրդարանի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:
Նախագիծը քվեարկության է դրվել. 2 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ այն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է արտահերթ նիստի քննարկմանը:
Tert.am