Հայաստանում բռնաբարում են արդարադատությունը. Վանեցյան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այժմ քննվում է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
«Հայաստանում գործող իշխանությունը, կներեք արտահայտությանս համար, բայց բռնաբարում է իրավական դաշտն ու արդարադատությունը»,- այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Պետք է այս հարցի շուրջ թե քաղաքական, թե հասարակական գործիչները ընդվզեն ու հստակ գնահատական տան ստեղծված իրավիճակին:Մենք այստեղ չենք եկել պաշտպանելու կոնկրետ մի դատավորի, մենք եկել ենք պաշտպանելու արդարադատությունը, ուստի մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ թույլ չտանք Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք հակառակն ենք տեսնում, որ ՀՀ իշխանությունները հստակ քայլերով մեր երկիրը տանում են դեպի բռնապետություն»,- ասաց Վանեցյանը։
Նշենք ,որ դատարանի բակում այս պահին մի շարք իրավաբաններ , իրավապաշտպաններ կան ,որոնք եկել ենք համակցություն դատավոր Բախշիյանի։
Hraparak.am