Հունվարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արմեն Ղ-ից, ով հայտնել է, որ Նորագավիթի արագաչափի հարևանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վնասի չափը, փաստի առթիվ  «Դերկուտ» ՍՊԸ-ի պահնորդի կողմից արդեն հաղորդում է ընդունվել։

Շամշյանի տեղեկություններով՝ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն