Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հստակ ժամկետ չկա․ հայտարարել են Եվրահանձնաժողովից
Կիեւի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կատարումը ճանապարհ կբացի հետագա հնարավոր քայլերի համար, որպեսզի Ուկրաինան միանա Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Միաժամանակ, սակայն, նա ասել է, որ Բրյուսելում չեն կարող ասել, թե երբ կոնկրետ Ուկրաինան կկարողանա անդամակցել Եվրամիությանը։ «Ոչ, այս պահին մենք կոնկրետ ժամկետ ասել չենք կարող։ Ինչպես արդեն ասել եմ, հարկավոր է, որ մենք նախ աշխատենք եւ կիրառենք Ասոցացման համաձայնագրի ողջ պոտենցիալը»,- ասել է նա։
Նշենք, որ սա ԵՄ-ից հնչած առաջին նմանատիպ հայտարարությունը չէ, չնայած որ Կիեւն ակտիվորեն փորձում է միանալ Եվրամիությանը։
Hraparak.am



















