Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված է մեկ օրվա համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուսական պետության ղեկավարը կմասնակցի ռուս-չինական բանակցություններին, այնուհետև ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ կշփվի աշխատանքային ճաշկերույթի ժամանակ: Նույն օրվա երեկոյան Ռուսաստանի ղեկավարը որպես հյուր ներկա կգտնվի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Սպասվում է, որ առաջիկա բանակցությունները նվիրված կլինեն երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հանգուցային հարցերի բազմակողմ քննարկմանը: Ինչպես հաղորդել է Ուշակովը, սպասվում է միջկառավարական, միջգերատեսչական և առևտրային փաստաթղթերի խոշոր փաթեթի ստորագրում:

Նախնական գնահատումների համաձայն, դրանք կարող են լինել մոտավորապես 15-ը, և դրանք բոլորը «նպաստելու են ՌԴ-ի և Չինաստանի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմանը»: Ուշակովը նաև պատմել է նոր դարաշրջանում միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման մասին համատեղ հայտարարություն ընդունելու ղեկավարների պլանների մասին, որոնցում «արտացոլված կլինեն Ռուսաստանի և Չինաստանի ընդհանուր հայացքները համաշխարհային կարևորագույն խնդիրների վերաբերյալ, ներառյալ անվտանգութան հարցերը»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն