Մեր ամբողջ գիտակցական կյանքի պայքարը եղել է նրա համար, որ Արցախը գտնի իր ազատությունը, իր իրավունքի իրացումը։ Դա պարզապես միայն իմ ու իմ ընտանիքի  վերադարձը չի եղել հայրենիք, դա մեր ազգի ինքնության պայքարն է եղել։ Որևէ մեկը իրավունք չունի այդ պայքարը կասկածի տակ դնել ու հենց ես էլ թույլ չեմ տա, որ դա անի։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված վերջին հարցազրույցին։

«Չի կարելի, չի կարելի։ Դա նույնիսկ հենց դա ասողներին է հակասում, որովհետև թեկուզ հենց նրանք երկու տարի առաջ այդպես չէին խոսում Արցախի վերաբերյալ, այլ բան էին ասում։ Սա պարզապես ինքնահակասում է ու ես հիմա պարզապես պաշտպանում են իրենց իրենց իսկ ասածից։ Հասկանու՞մ եք՝ ես հիմա իրենց իսկ արժանապատվությունն են պաշտպանում, երբ որ ասում եմ, թե իրենք սխալ են ասում։ Երբ որ մենք ասում ենք Արցախը հայկական է, դա ամոթ է, դա պետք չի ասել, որովհետև դա է ճշմարտությունը։ Մեր պայքարը դա է եղել ու հիմա դա պետք է շարունակել։ Այսօր մեր անվտանգությունը փխրուն է, այս անցումներն էլ լինելու են վտանգավոր։ Ես շատ լավ գիտեմ, որ ճնշումները շատ են, սակայն ոչ ոք, ոչ մի մարդ էակ իրավունք չունի նման բան ասելու։ Նման բան ասելու համար որևէ արդարացում չկա»,- հավելեց Հովհաննիսյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն