ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Բելառուսի նկատմամբ
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները այցագրային սահմանափակումներ Է մտցնում Բելառուսի իշխանությունների «բազմաթիվ» ներկայացուցիչների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, մասնակից են «արտասահմանում այլախոհների հետապնդմանը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պետդեպարտամենտն այցագրային սահմանափակումներ Է մտցնում Բելառուսի քաղաքացիների նկատմամբ «Հաշուքջիի արգելքի»՝ անդրազգային ճնշումներին հակազդելու գործիքակազմի շրջանակներում, որի մասին վարչակազմը հայտարարել Էր անցյալ տարի»,-ասված Է հայտարարության մեջ: Ինչպես հայտարարել Է Բլինքենը, այսօրվա գործողությունները կիրառվում են առանձին բելառուս քաղաքացիների նկատմամբ՝ այլախոհների դեմ լուրջ Էքստերիտորիալ գործունեությանը նրանց մասնակցության համար»:
Ի պատասխան ՌԻԱ Նովոստիի հարցմանը, Պետդեպարտամենտը հրաժարվել Է նշել Բելառուսի այն ներկայացուցիչների անունները, որոնք հայտնվել են Վաշինգտոնի նոր այցագրային պատժամիջոցների ներքո՝ վկայակոչելով «նման տվյալների գաղտնիությունը»: «Ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, այցագրային գրանցումները գաղտնի բնույթ են կրում:
Armenpress.am



















