Թուրքիայի Սամսուն քաղաքում  փետրվարի 3-ին երկու քաղաքացի հարձակվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ 

Տղամարդիկ փորձել են պարանով մեքենային կցելու միջոցով ձգել և ցած գցել հսկայական պատվանդանի վրա դրված արձանը։ Հավանաբար, շրջակայքում գտնվող մարդիկ թույլ չեն տվել գործն ավարտին հասցնել։

Սամսունի նահանգապետարանի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ավելի ուշ այս գործով ձերբակալել է երկու կասկածյալի։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն