Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. 4 ամիս անց ինձ կարճ ժամկետով վերադարձրին իմ անձնագիրը. Արա Սաղաթելյան (տեսանյութ)
Ուղիղ չորս ամիս անց՝ այսօր, ինձ կարճ ժամկետով վերադարձրին իմ ՀՀ անձնագիրը, որն այլ իրերի շարքում ապօրինաբար պահվում էր այս տխուր ու անգույն շենքում (ԱԱԾ շենք. խմբ՝ Tert.am): Նպատակը մեկն էր, որ այս անձնագրով ամսի 20-ին գնամ ընտրատեղամաս և քվեարկեմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի: Այս մասին այսօր ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
Նա իր բոլոր ծանոթներին կոչ արեց, որ նույն որոշումը կայացնեն նաև իրենք: «Մի՛ ալարեք, ամսի 20-ին օրվա ընթացքում հորդորեք ձեր բարեկամներին, ընկերներին, հարևաններին և գնացեք ընտրատեղամաս, տվեք ձեր ձայնը ցանկացած քաղաքական ուժի, որը Նիկոլի դեմ է, կոչ եմ անում բոլորիդ, որ այդ օրը ձեր դիրքորոշումն արտահայտեք և օգնեք մեր երկիրն ազատել այս գարշահոտող քաղաքական դիակից»,– ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։