Հայտնի են դարձել հնարավոր թեկնածուները, որոնք կդիտարկվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի  պաշտոնի համար առաջադրվել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, Նիդերլանդների վարչապետ Մարտ Ռյուտեն: Հնարավոր հավակնորդների ցանկում ընդգրկվել են նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, ԵՄ արտաքին հարցերով նախկին հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը 2022 թվականի հոկտեմբերին կզբաղեցնի Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը: ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցնում է 2014 թվականի մարտից:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն