Արժանապատվության բանակցությո՞ւն, թե՞․․․
Ադրբեջանն ու Թուրքիան վավերացրեցին «Շուշիի հռչակագիրը» և, փաստորեն, այն ամրագրեց «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը։ Հարց է առաջանում, թե մեկ ազգ, մեկ պետություն դառնալու ճանապարհին ի՞նչն խոչընդոտ կա։ Նայե՛ք քարտեզին և կհասկանաք, աղանդավոր «խաղաղասերներ»։
Եվ այս ամենի ֆոնին Հայաստանի իշխանություն կոչվածը պատրաստակամություն է հայտնում երկաթգիծ կառուցելու, այսինքն՝ նպաստելու մեկ ազգ, մեկ պետություն բանաձևին, և ինչ-որ դիվանագիտական համաժողովի մասնակցելու, Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու, իբր առանց նախապայմանների։
Ա՛յ, անմեղսունակ ձևացողներ, քանի անգամ Թուրքիայից պաշտոնական մակարդակով հնչեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի է առնելու Ադրբեջանի շահը։ Կամ դուք չե՞ք կարդացել «Շուշիի հռչակագիրը»։ Այս ամենը տեսնելուց հետո, կարելի է երկու ենթադրություն անել․ կա՛մ Հայաստանի այսպես կոչված իշխանությունը զուրկ է մարդկային և ազգային արժանապատվության զգացումից, կա՛մ որ ավելի սարսափելի է․․․
Ավետիք Իշխանյան
7or.am