Ինչպես ժամեր առաջ տեղեկացանք, խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն էլ որոշել են անմասն մնալ նախագահ առաջադրելու գործընթացից: Նրանց կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ չեն ցանկանում լեգիտիմիացնել նախագահի ընտրությունը: Սակայն, թե ինչու լեգիտիմացրին 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները եւ առհասարակ որն է այս տեսակ չեզոքության նպատակը, հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանից:

Գեղամ Նազարյանն ասաց, որ ինքը մինչեւ վերջ պնդել է, որ նախագահի թեկնածու այնուամենայնիվ պետք է առաջադրել: «Հավանաբար մեծամասնությունը գտել է, որ չառաջադրելն է ճիշտ» : Մեր զրուցակիցը նշում է, որ ինքը չի կարող ասել, թե այս գործընթացը որքանով է ճիշտ, սակայն պետք է առաջադրվեր այն թեկնածուն, որը կլիներ հանրության կողմից հեղինակություն վայելող մեկը: «Մեր հայտարարության մեջ էլ ասվում է, որ Վահագն Խաչատրյանը ոչ թե հանրային վստահություն վայելող մարդ է, այլ մի սովորական ՔՊ-ական», - նշում է Նազարյանը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն