Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ ընտրվեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում:
Կիրակոսյանի թեկնածությունն առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկված, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, բարեփոխումների տրամաբանությունը պետք է լինի ապաքաղաքական, ոչ կուսակցական, հետևաբար լավ կլինի, որ փոխնախագահը լինի այն մարդը, որը կուսակցության հետ չի ասոցացվում:
Կիրակոսյանի թեկնածությունը սատարեց նաև խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Քվեարկությամբ նա ընտրվեց փոխնախագահ:
Armenpress.am