«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ԼՂ հարցով համագործակցում է Թուրքիայի և Հարավային Կովկասի մյուս երեք պետությունների հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք համագործակցում ենք Թուրքիայի Հանրապետության հետ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու հարցով: Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը և ընդհանուր առմամբ, չպետք է պարունակի տարրեր, որոնք կարող են լարվածության աճ առաջացնել»,-հավելել է Պեսկովը:
Մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի օրը ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում նշվում է, որ երկու երկրները համատեղ են գործելու երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու համար»: