Եթե Նիկոլ Փաշինյանը իր գլխի տերը լիներ՝ Ռաֆֆի Հովհաննիսյանին նախագահ կամ արտգործնախարար կնշանակեր: Ռաֆֆի Հովհաննիսյանը սփյուռքի ազնվագույն, երևելի ներկայացուցիչներից է, վեհ սկզբունքներով առաջնորդվող, ազգային շահն ամենից վեր դասող: 

Նրան որևէ կերպ չի լինի անվանել «ախպար», ինչպես անվանում էին նորեկներին տեղաբնակները, նույնիսկ, մի քսան կամ երեսուն տարի առաջ Արևմտյան Հայաստանից գաղթածները: Իրականում ախպարները նրանք են, ովքեր հայրենիքը «հեռվեն կսիրեն» (դա նկատել են շատերը, բայց այդ մասին արտահայտվել է Թուրքիայի նախկին նախարարներից մեկը), ովքեր մեկ անգամ ներգաղթած լինելով, գլխապատառ լքել են հայրենիքն ու մոռացել այն: Ախպարները նրանք են, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում սփյուռքից բանիմաց կադրեր հայոց պետության կառավարման մեջ չներգրավելու համար: 

7 միլիոն Ռաֆֆի Հովահննիսյան բերեք Հայաստան, նրանք բոլորն էլ արժանի կլինեն վարչապետի, նախագահի, նախարարների պաշտոնի: Նա եկավ հայրենիք և պաշտոնանկությունից հետո չլքեց այն, թեպետ բավական լավ վարձատրվող իրավաբանական գործունեությամբ կարող էր զբաղվել դրախտավայր ԱՄՆ-ում: Չարեց: 

Նա մնացել է իր համոզմունքներին և չի դավաճանել իր որդեգրած վեհ սկզբունքներին, ինչի վկայությունն են 2022 թվականի փետրվարի 4- ին հրավիրած ասուլիսի ժամանակ նրա արտահայտած մտքերը:

Գագիկ Վարդանյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն