Ժողվարչապետ փաշինյան նիկոլը ու թուրք-բրիտանա-ամերիկյան գործակալական ցանցը փայլուն աշխատեցին. Արտյոմ Խաչատուրյան
Ժողվարչապետ փաշինյան նիկոլը ու թուրք-բրիտանա-ամերիկյան գործակալական ցանցը փայլուն աշխատեցին վերջին տարիներին, և թող ոչ ոք չդժգոհի իրենց պրոֆեսիոնալիզմից, ինչպես սիրում են անել երկրորդ ու երրորդ նախագահները։ Ինչ որ պետք է վերադասին, փաշինյան նիկոլն անում է հանճարեղ։
Այսպես, ամերիկյան IRI (Միջազգային հանրապետական ինստիտուտ, գլխամասը Վաշինգտոնում) լուրջ հարցումներ է անցկացրել, որոնց արդյունքներին կարելի է վստահել։ Մի քանի հատկանշական թիվ կա, որոնք շատ խոսուն են։ Ուրեմն, ազգի 34 տոկոսը համարում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ (հակառակ կարծիքին են 46 տոկոսը)։ Բնակչության 15 և 17 տոկոսը համարում են Ռուսաստանը համապատասխանաբար քաղաքական և տնտեսական սպառնալիք։ , իսկ ընդհանրապես սպառնալիք՝ 11 տոկոսը (ախր, որքան պիտի մարդու ուղեղը լվանան, որ Ռուսաստանը, որն ապահովում է իր երկիրը գրեթե ձրի գազով, ձրի կամ շան մսի զենքով, համարի իրեն սպառնալիք, թեպետ, բնականաբար, նախապես էդ մարդը ոչխար պիտի լինի, բայց ամեն դեպքում, ոչխարին էլ կարելի է ճիշտ ուղղության վրա դնել)։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ գրանտակերական-գործակալական ցանցը փայլուն աշխատեց 2018-ից ի վեր, եթե այս կործանարար, արևմտա-թուրքական ստրատեգիա իրականացնող ռեժիմի գործունեությունը ողջունում է բնակչության 34 տոկոսը, իսկ հակառուսական տրամադրությունները բավականին բարձր են, ուրեմն կարելի է եզրակացնել, որ տավարի նախրի քանակը հայ ժողովրդի մեջ մոտենում է վտանգավոր շեմի։ Իսկ եթե այս ռեժիմը մնաց ևս երեք տարի, ապա Հայաստան այլևս չի լինի՝ կլինի թուրքական վիլայեթ, որի բնակչության սննդի միակ մատակարարողը կլինի պրն գռզոն (Թուրքիայից), Հայոց ցեղասպանության վաճառքի հաշվին այստեղ կկառուցվեն բարձրակարգ բորդելներ, մի խոսքով, կապրենք ամերիկյան դեսպանի սրտի երկրում։ Բայց այս հեռանկարը մեզ չի սպառնում, որքան էլ պրն գռզոն ու մյուսները երազեն՝ Բայդեն Ջոյի իշխանությանը այս տարածքում մնացել են հաշված շաբաթներ, դրանից հետո պետք կլինի այս նախրի հետ լուրջ աշխատանք տանել, հակաարևմտական անտիբիոտիկներով բուժել, հակառակ դեպքում սրանք դարձի չեն գա։
Ինչ վերաբերում է փաշինյան նիկոլի պրոֆեսիոնալիզմին, այսինքն՝ դրա բացակայությանը, ինչի մասին սիրում են խոսել երկրորդ ու երրորդ նախագահները։ Նրանցից որևէ մեկը կկարողանա՞ր ընտրություններում հաղթել 10 հազար քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնելուց հետո։ Կամ ընդհանրապես կկարողանայ՞ին երկրում գոնե մի քանի օր մնալ այդ խայտառակ պարտությունից հետո։Ծիծաղելի է, չէ՞, նրանք էդքան հաղթանակներից ու հաղթանակների արդյունքների պահպանելուց հետո էին հազիվ ընտրվում․․․
Դե թող գիտակցեն փաշինյան նիկոլի ու իրենց մենեջերական, քաղաքական և այլ տաղանդների տարբերությունը․․․
Արտյոմ Խաչատուրյան