Կրակոցներ Ստեփանակերտում. քաղաքացին բերման է ենթարկվել, զենքը կամավոր հանձնել
Գիշերը ժամը 04:45-ի սահմաններում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:
Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։
Վերջինս բերման է ենթարկվել Ստեփանակերտի ՔՈՎ, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
hy.armradio.am