Bloomberg գործակալության սխալ հրապարակումը ՌԴ-ի՝ Ուկրաինա «ներխուժման» վերաբերյալ խոսում է ԱՄՆ և Արևմուտքի մայրաքաղաքների ագրեսիվ հայտարարությունների վտանգավորության մասին:

Այն ցույց է տալիս, թե ինչպես նման հայտարարությունները կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դա հոյակապ ցուցադրությունն է այն բանի, թե որքան վտանգավոր է իրավիճակը, որը հրահրվում է Վաշինգտոնից, Լոնդոնից և այլ եվրոպական մայրաքաղաքներից եկող անվերջ ագրեսիվ հայտարարություններով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Bloomberg գործակալության կայքում այսօր ավելի վաղ վերնագիր էր հայտնվել Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» մասին, սակայն կարճ ժամանակ անց հեռացվել է:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն