«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին առերևույթ սպառնալու վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ։ ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՔԾ-ին հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել դեպքի վերաբերյալ։
Նշենք, որ այսօր փաստերի ստուգման հարթակը հրապարակել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։