Ինչպես դուրս գալ սթրեսային իրավիճակներից․ խորհուրդ է տալիս հոգեբանը
Գոյություն ունեն բազմաթիվ վարժություններ, որոնք օգնում են մարդուն դուրս գալ ծայրահեղ, սթրeսային վիճակներից։ Այս մասին նշում է հոգեբան Ալեքսանդր Միլլերը։
«Կան տարբեր վարժություններ, որոնցից են՝ քթածայրին ուշադրության կենտրոնացումը, շնչառության համաչափ կարգավորումը եւ այլնք, որոնք թույլ են տալիս կարգավորել մտքերը յուրատեսակ մեդիտացիայի եղանակով։ Կան նաեւ վարժություններ, ինչպես օրինակ չորսը հաշվելիս ներշնչում կատարելը, ապա եւս չորսը հաշվլիս արտաշնչելը, եւ այսպես մի քանի անգամ, որոնք նույնպես օգնում են մարդուն դուրս գալ սթրեսային վիճակից»։
Հոգեբանը կարծում է, որ անկախ իրավիճակի բարդությունից, մարդը մշտապես կարող է խոսել ինքն իր հետ եւ ընդհանուր հայտարարի գալ ինքն իր հետ։ Կարեւորը խուճապի չմատնվելն է, որը փչացնում է ամեն բան, խառնում մտքերը, արգելակում տրամաբանական մտածողությունը, որը օգնում էր բարդ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ դտնել։ «Ուստի, մենք կարող ենք ինքներս մեզ հավաքել ու լուծել խնդիրները»,- ասել է հոգեբան Միլլերը։
Իսկ եթե արդեն խուճապ է սկսվել, կարելի է դիմել նրան, ով հեղինակություն է քո համար, հավասարակշռված է, եւ կարող է օգնել քեզ՝ ստեղծված իրավիճակից ելք գտնել։
Hraparak.am



















