Էվերեստի ամենաբարձր սառցադաշտը սկսել է արագ հալվել
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կլիմայի փոփոխության հետևանքով Էվերեստի ամենաբարձր սառցադաշտը սկսել է արագ հալվել, հայտնում է BBC-ն։
Մենի համալսարանի հետազոտողները պարզել են, որ վերջին 25 տարում Հարավային Col Glacier-ի հաստությունը շուրջ 54 մ-ով նվազել է:
Սառցադաշտը, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 7906 մ բարձրության վրա, հալչում է 80 անգամ ավելի արագ, քան սկզբանական շրջանում մակերևույթի վրա ձևավորվել է սառույցը:
Հալման տեմպը բացատրվում է ջերմաստիճանի բարձրացմամբ և ուժեղ քամիներով:
Հետազոտությունը ղեկավարող գիտնականները պարզել են, որ սառույցը, որի ձևավորման համար պահանջվել է մոտ 2000 տարի, սկսել է հալվել 1990-ականներից ի վեր:
Նրանք նաև նշում են, որ սառցադաշտի հաստ ձյունը քայքայվել է, որի հետևանքով սև սառույցը հայտնվել է արևի տակ՝ արագացնելով հալման գործընթացը:
Առաջատար հետազոտողներից դոկտոր Մարիուշ Պոտոցկին ասում է, որ բացահայտումները հուշում են՝ լեռան հարավային սառցադաշտը կարող է անհետանալ:
hy.armradio.am



















