Twitter-ը ողջ աշխարհով մեկ նոր գործառույթ է փորձարկում
Twitter սոցցանցը ողջ աշխարհում սկսում է նոր գործառույթ փորձարկել՝ «թվիթների» բացասական գնահատման ստեղնը (Downvote): Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին ասվում է սոցցանցի կայքում:
Հուլիսին սոցցանցը սկսել էր «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) գործառույթների փորձարկումը iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների՝ սահմանափակ քանակով օգտատերերի շրջանում: Այդ գործառույթների միջոցով օգտատերերը կարող են աջակցություն կամ անհամաձայնություն հայտնել այս կամ այն «թվիթին»:
Բացասական քվերակությունը կարող են տեսնել միայն «թվիթի» հեղինակները, այլ օգտատերերից դրանք կթակցվեն:
Tert.am



















