Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանում բացվել է Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանին նվիրված անկյուն։

Բացմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, ՀՀ ՊՆ Իջեւանում տեղակայված N զորամասի հրամանատար Ղունգեն Վարժապետյանը, Թաթուլ Ղազարյանի ընտանիքի անդամները, ընկերները, այլ հյուրեր:

Հրամանատար Թաթուլ Ղազարյանը զոհվել է մարտադաշտում՝ իր վիրավոր զինվորներին փրկելիս։Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետև՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010-2012 թթ․-ին սովորել է ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում:

2018թ.-ից եղել է Իջևանի զորամասի հրամանատար: 2020թ․հոկտեմբերի 19-ին Թաթուլն իր զինակից ընկերների հետ անհավասար մարտ մղելով` նահատակվել է հանուն հայրենիքի: Գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Հայրենիք» շքանշանով։














hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն