Վրաստանում գտնվող  պատմական արտեֆակտ Գանձակի դարպասները Ադրբեջան վերադարձնելու մտադրության մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը: Նրա խոսքով ՝ հարցը ներառված է վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։

Վրաստանի կողմից Ադրբեջանին Գյանջայի դարպասները հանձնելու մասին բանակցություններ չեն ընթանում, իր հերթին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարի Նարչեմաշվիլին:

Նշենք, որ Գանձակ քաղաքի ներքին ամրոցի դարպասները պատրաստվել են Շադադդյանների տոհմի տիրակալի հրամանով 1063 թվականին։ Վրացական Դեմետրե I թագավորի զորքերը Գյանջային գրավեցին 1139 թվականին և ի հիշատակ արշավի տարան քաղաքային դարպասները, որոնք այժմ պահվում են Գելաթիի վանքում։



Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն