Փրկարարներին և կամավորներին չի հաջողվել փրկել 5-ամյա Ռայանի կյանքը, որը Մարոկկոյի հյուսիսում ընկել էր ջրհորը։ Փրկարարների խումբը շաբաթ երեկոյան, երեխային դին գրկած, դուրս է եկել թունելից, գրում է Daily Mail-ը։

Տղայի մահը հաստատել են փրկարարական ջոկատի բժիշկները։ Ենթադրվում է, որ երեխայի մահվան պատճառը գլխի ծանր վնասվածքն է։

Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին հյուսիսային Շեֆշաուեն նահանգում։ Երբ Ռայան անունով տղան անհետացել է, ամբողջ գյուղը շտապել է փնտրել նրան։ Մի քանի ժամ տևած որոնումներից հետո պարզվել է, որ նա ընկել է խոր ու նեղ հորի մեջ։ Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները պարզել են, որ Ռայանը գտնվում է գետնի տակ մոտ 32 մետր խորության վրա։

Նրա մոտ հասնելու համար նրանք փոս են փորելl, իսկ հետո ստորգետնյա անցումով ճեղքել մինչև երեխայի ընկած տեղը։ Ռայանին ողջ պահելու համար ջրհորի մեջ իջեցրել են թթվածնային դիմակ, իսկ փրկարարները պարբերաբար ջուր ու սնունդ են իջեցրել նրա մոտ։

Գործողությանը, որը տևել է հինգ օր, ներգրավվել են տասնյակ մարդիկ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներից, ժանդարմերիայից, օժանդակ ուժերից (Մարոկկոյի ներքին զորքերի համարժեքը), բժիշկներ։ Փրկարարական գործողության ընթացքին հետևել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-րդը։ Երեխայի մահվան մասին հայտնի դառնալուց հետո նա առաջիններից էր, որ զանգահարել է ծնողներին՝ ցավակցություն հայտնելու նրանց։












Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն