ՊՍԺ-ի ղեկավարությունը գոհ չէ թիմի՝ Ֆրանսիայի Գավաթից դուրս մնալուց, բայց մտադիր չէ հեռացնել Պոչետինոյին
ՊՍԺ-ի ղեկավարությունը դժգոհ է մնացել թիմի՝ Ֆրանսիայի Գավաթի՝ 1/8 եզրափակչից դուրս մնալուց, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյան Թվիթերի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, ՊՍԺ-ում կարծում են՝ ակումբը ներկայիս կազմով գոնե պետք է գերիշխի ներքին առաջնություններում։ Այդուհանդերձ, չնայած անհաջող արդյունքներին, ՊՍԺ-ի ղեկավարները չեն դիտարկում Մաուրիսիո Պոչետինոյին հեռացնելու տարբերակը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն օրերս սեփական հարկի տակ ընդունել է «Նիսին» և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտություն կրել՝ (0-0, 6-5՝ 11մ․):
Tert.am