Նախօրեին ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք նախագահի թեկնածու չեն առաջադրելու, քանի որ այդկերպ կլեգիտիմացնեն նախագահ ընտրելու գործընթացը: Մեր այն հարցին, թե 2021 թվականի ամռանը տեղի ունեցած արտահերթ ընտրություններին մասնակցելը և արդյունքներն ընդունելն ինչ էր, եթե ոչ գործող իշխանությունների կազմակերպած ընտրությունները լեգիտիմացնել եւ առհասարակ այսօրինակ բոյկոտը որքանով է արդար իրենց քվե տված քաղաքացու նկատմամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց.

«2021 թվականին տեղի ունեցած արտահերթ ընտություններից առաջ տեղի ունեցած ընտրարշավի ընթացքում նախագահի հրաժարականի եւ նոր նախագահի թեկնածու առաջադրելու մասին չի եղել որեւէ քաղաքական օրակարգ: Ինչ վերաբերում է նախորդ օրը «Հայաստան» խմբակցության կողմից տարածած հայտարարությանն, ապա այդ հայտարարության մեջ հստակ նշված է և ցանկացած մտավոր ունակությունների տեր մարդ կարձանագրի, որ հայտարարության մեջ խոսքը նախագահի ընտրության լեգիտիմացման մասին է, այդ պատճառով էլ հայտարարել ենք, որ որեւէ կերպ մասնակցություն չենք ունենալու նախագահ ընտրելու գործընթացին, որպեսզի չլեգիտիմացնենք քաղաքական մենիշխանություն ունեցող ուժի կողմից կազմակերպված գործընթացին»:

Հ.Գ Նկատենք, որ Գեղամ Մանուկյանի պատասխանը մեր հարցի հետ կապ չուներ: Ըստ էության վերջինս մեջբերումներ արեց երեկ տարածված հայտարարությունից, սակայն մեր բուն հարցին խուսափեց պատասխանել: հավանաբար պատասխանելը բարդ է:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն