ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Midcat գազատարի կառուցման հնարավորությունը, որը կկապի իսպանական Կատալոնիան Ֆրանսիայի հետ և կնվազեցնի Կենտրոնական Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։Այս մասին հայտնում է la Vanguardia թերթը՝ փետրվարի 6-ին, հղում անելով Իսպանիայի կառավարության աղբյուրներին։

Թերթի փոխանցմամբ՝  Midcat-ի ստեղծման նախաձեռնությունը երեք տարի առաջ արգելափակվել էր իսպանական և ֆրանսիական կարգավորիչների կողմից, քանի որ նրանք համարում էին, որ այն ժամանակ դրա կառուցումը շահութաբեր չի լինի վերականգնվող էներգիայի աղբյուրների արագ զարգացման պատճառով։

Թերթը գրում է, որ ներկայում ՆԱՏՕ-ի աշխատանքային սեղանների վրա է Ֆրանսիայի հետ նոր միջսահմանային կապի վերսկսման հնարավորության հարցը՝ գազ հասցնելու համար Եվրոպայի սիրտը։

«Գերմանիան շատ շահագրգռված է նախագծով»,- հավաստիացրել է թերթը՝ վկայակոչելով նույն աղբյուրները՝ հավելելով, որ Գերմանիայի մեծ կախվածությունը ռուսական գազից «այժմ թվում է Եվրամիության գլխավոր աշխարհառազմավարական թույլ կողմերից մեկը»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն