Հայաստանի ծանրամարտի առաջնությունը 4 օրյա պայքարից հետո ավարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճում կայացած առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների պայքարով: 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանն է (երկամարտ` 361 կգ), երկրորդը` Յաշա Մինասյանն է, իսկ եռյակը եզրափակեց Պողոս Խարբությանը:

Գերծանր քաշային կարգում պայքարում էին Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկները` Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և երիտասարդ Վարազդատ Լալայանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ`442 կգ), արծաթը նվաճեց Գոռ Մինասյանը (երկամարտ` 435 կգ) և բրոնզին արժանացավ Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ):

Ավելի վաղ հայտնի էին դարձել մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները`55 կգ Մացիկ Հակոբյան, 61 կգ Անդրանիկ Պապեյան, 67 կգ Գոռ Սահակյան, 73 կգ Արմեն Գրիգորյան, 81 կգ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ Հակոբ Մկրտչյան, 92 կգ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն