Ռուս ուղղափառ եկեղեցին բողոք է հայտնել Թուրքիայի ուղղափառ սրբավայրերը պղծելու դեմ
Ռուս ուղղափառ եկեղեցին բողոք է հայտնել Թուրքիայի ուղղափառ սրբավայրերը պղծելու դեմ, հաղորդում է Интерфакс-ը:
ՌՈՒԵ-ի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ Պոնտոսի հույների գլխավոր պատմական սրբավայրում՝ Տրապիզոնում՝ Պանագիա վանքում, տեղի իշխանությունները թույլատրել են դիսկոտեկի անցկացում:
«Կտրուկ բողոք ենք հայտնում Թուրքիայում ուղղափառ սրբավայրերի պղծման դեմ», – ասել է եկեղեցու ներկայացուցիչը: «Հուսով ենք, որ պետական ղեկավարությունը, հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման լույսի ներքո, աչք չի փակի այդ վրդովեցուցիչ դեպքի վրա»,-նշել նա:
Armeniatoday.news



















