Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ կարծում է, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմից խուսափելու գործարքը հնարավոր է, և որ Ռուսաստանի կողմից օրինաչափ է բարձրաձայնել անվտանգության իր մտահոգությունները:, հայտնում է BBC-ն։

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայանալիք բանակցություններից առաջ Մակրոնը կոչ է արել «նոր հավասարակշռություն» հաստատել՝ եվրոպական պետություններին պաշտպանելու և Ռուսաստանին հանգստացնելու համար:

Նա վերահաստատել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։

Մակրոնը Journal du Dimanche թերթին ասել է, որ Ռուսաստանի նպատակը «ոչ թե Ուկրաինան է, այլ կանոնների հստակեցումը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ»:

Նա ասել է, որ հույս ունի, որ Ռուսաստանի նախագահի հետ իր երկխոսությունը բավական կլինի ռազմական հակամարտությունը կանխելու համար, և որ ինքը կարծում է, որ պարոն Պուտինը բաց կլինի ավելի լայն հարցերի քննարկման համար:

Մակրոնը, որը կիրակի օրը նաև զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, զգուշացրել է, որ Մոսկվան միակողմանի միջոցներ կձեռնարկի իրավիճակը դեէսկալացնելու համար և ասել, որ Ռուսաստանն իրավունք ունի բարձրաձայնելու իր մտահոգությունները:

Բայց նա ասել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը չի կարող «անցնել եվրոպական որևէ պետության թուլացման ճանապարհով»:

«Մենք պետք է պաշտպանենք մեր եվրոպացի եղբայրներին՝ առաջարկելով նոր հավասարակշռություն, որը կարող է պահպանել նրանց ինքնիշխանությունն ու խաղաղությունը»,-ասել է նա։

«Դա պետք է արվի՝ հարգելով Ռուսաստանին և հասկանալով այս մեծ ժողովրդի տրավմաները»:

Առաջիկայում Մոսկվա, այնուհետև Ուկրաինայի մայրաքաղաք Կիև ուղևորությունը համաձայնեցվել է Գերմանիայի և Ամերիկայի դաշնակիցների հետ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն