ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին գնդապետի կոչում շնորհել, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն: 

Հեռուստահաղորդավարը հետաքրքրվել է, թե Լուկաշենկոն ի՞նչ զինվորական կոչում ունի և «ի՞նչ կա նրա ուսադիրների վրա»։ Բելառուսի ղեկավարը պատասխանել է, որ ինքը փոխգնդապետի կոչում ունի, իսկ ուսադիրներին զինանշան կա։

«Ես չեմ կարող  կախել գեներալիսիմուսի կամ գեներալի աստղը։ Պուտինը գնդապետ է, նա ինձ խոստացել է գնդապետի կոչում տալ, բայց մինչև հիմա չի շնորհել»,- պատմել է Լուկաշենկոն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն