Փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարի հնարավոր այցը Մոսկվա նախապատրաստվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություն Է հայտնվել այն մասին, որ Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասսն այցով ՌԴ կմեկնի հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին:

«Նախապատրաստվում Է»,-գործակալությանը հայտարարել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, որը վերաբերում Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարի հնարավոր այցին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն