Ավստրալիան գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել է իր սահմանների վերաբացման մասին պատվաստված զբոսաշրջիկների և այլ վիզա ունեցողների համար, հայտնում է BBC-ն։

«Եթե դուք կրկնակի պատվաստված եք, մենք անհամբեր սպասում ենք ձեր վերադարձին»,- ասել է վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Փետրվարի 21-ին վերաբացումը լավ  նորություն կլինի բազմաթիվ ոլորտների համար, ներառյալ միջազգային կրթությունը:

Ավստրալիան ունեցել է աշխարհի ամենախիստ սահմանային հսկողությունը կորոնավիրուսային համաճարակի ողջ ընթացքում:

2020 թվականի մարտին կառավարությունը փակել է սահմանները։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն