Իսպանիայի դատախազությունը կփակի Խուան Կառլոս Ա-ի նկատմամբ հետաքննություններից մեկը
Իսպանիայի դատախազությունը կփակի այն հետաքննություններից մեկը, որոնք կապված են Խուան Կառլոս Ա-ի գործունեության հետ, որը գահից հրաժարվեց 2014 թվականին: Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել Է Cope ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ դատախազ Ալեխանդրո Լուսոնն արդեն պատրաստել Է որոշում, որտեղ ասված Է Ջերսի կղզում պետության նախկին գլխավորի ենթադրյալ հաշվի նկատմամբ քննչական գործողությունների ավարտի մասին: Փաստաթղթում ասված Է, որ բացակայում են հիմքերը, «որոնք թույլ են տալիս քերական պարսավանք ուղարկել Խուան Կառոսի դեմ:
Այդ առնչությամբ դատախազը հանդես Է գալիս «քննչական վարույթի փակման» օգտին: 2020 թվականին զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ Իսպանիայի դատախազությունը հետաքննում Է Ջերսի կղզում միլիոնանոց հիմնադրամների հնարավորոյության մասին, որոնք կարող են կապված լինել պատվավոր թագավորի հետ եւ որոնք կարղ են թաքցված լինել Իսպանիայի հարկային իշխանություններից:
Պետության 84-ամյա նախկին գլխավորը հայտնվել Է խոշոր սկանդալի կենտրոնում: Թեեւ Խուան Կառլոս Ա-ին ոչ մի կարգի մեղադրանքներ չեն առաջադրվել Իսպանիայում, երկրում կատարվում Է մի քանի հետաքննություն, որոնք առնչություն ունեն նրա գործունեության հետ: 2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի Է դարձել, որ պատվավոր միապետն իր որդուն՝ Ֆիլիպ VI թագավորին, հայտնել Է երկիրը լքելու որոշման մասին: Այդ ժամանակվանից ի վեր նա գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am



















