«Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին». Մակրոնը՝ Բաքվից 8 հայ ռազմագերիների վերադարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Բաքվից 8 հայ ռազմագերիներ վերադարձին հայրենիք: Նա այդ մասին գրառում է արել իր թվիթերյան էջում:
«Ադրբեջանն ազատ է արձակել ութ հայ կալանավորի և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք կվերամիվորվեն իրենց ընտանիքներին, որոնցից մի քանի ամիս բաժանված էին։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին։ Մենք առաջ ենք գնում»,-գրել է Ֆրանսիայի նախագահը:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Tert.am